երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Տեղերում «տասովշիկները» ընտրողներին ուղղորդում են. ՔՊ-ի դեպքում դա զանգվածային բնույթ է կրում. Իոաննիսյան

Տեղերում «տասովշիկները» ընտրողներին ուղղորդում են. ՔՊ-ի դեպքում դա զանգվածային բնույթ է կրում. Իոաննիսյան

Ավելի շատ տեղերում տեսնում ենք, այսպես կոչված, ձայնային ձեռներեցների, որը հայտնի է «տասովշիկ» անունով, որոնք ընտրողներին ուղեկցում են, ուղղորդում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ներկայացնելով իրենց դիտարկման միջանկյալ արդյունքները:

«Բայց պետք է ասեմ, որ կա որոշակի որակական տարբերություն, որովհետեւ երբ ընտրողների վրա ապօրինի ազդեցության գործիքներ են գործադրվում, մենք տեսնում ենք առավոտյան ժամերին բարձր մասնակցություն, այս անգամ դա եղել է հատուկենտ տեղամասերում: Այսիքնն զանգվածային կերպով ռավոտյան ժամերին բարձր մասնակցություն չի եղել: Ինչ-որ առումով դա նորմալ է, որովհետեւ մարդիկ կիրակի առավոտյան ուզում են քնել, տասովշիկները նրանց քնից չեն հանում ու տանում տեղամասեր:  Դա երեւույթ էր,. որին մենք տասնամյակներ շարունկ ականատես էինք, հիմա դա բացառություններ են:

Բայց շատ տեղերում տեսնում ենք ձայնային ձեռներեցների ակտիվություն, ընտրողներին զանգել, կանչելը: Հիմնականում ՔՊ-ի դեպքում այդ երևույթը զանգվածային բնույթ է կրում: Տեղ կա, որտեղ մենք նկատել ենք քրեական հեղինակությունների շրջանակից մարդիկ, որոնք համակարգում են այդ աշխատանքը: Օրինակ, Քանաքեռ-Զեյթունում նկատել ենք, որ մի կոնկրետ մարդ, որը քրեական հեղինակության շրջանակների հետ է կապված, տեղամասից-տեղամաս է գնում, ամեն տեղամասում կամ տեղամասից դուրս գանդիպում է ՔՊ-ի ներկայացուցիչներին»,-հայտարարեց նա:

  • Կիսվել: