կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում մարդ է մահացել

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում մարդ է մահացել

Այսօր Երևանի Զվարթնոց օդնավակայանում մարդ է մահացել։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից փոխանցեցին, որ հուլիսի 10-ին ժամը 01.15-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր՝ 1963թ.ծնված Ամալյա Պ-ի ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստաթղթերը հանձնվել են «Զվարթնոց» օ/կ քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: