«Moderna»-ն՝ կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ
Աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության «Moderna» տեսակի պատվաստանյութը ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ «Moderna»-ն աշխարհի լավագույն պատվաստանյութ է ճանաչվել Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսում:
Հիշեցնենք, որ «Moderna» տեսակի պատվաստանյութը ստեղծել է աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը: