չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Մխչյան գյուղի Կասյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Մխչյան գյուղի Կասյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ փետրվարի 28-ին՝ ժամը 07:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի Կասյան փողոցում այրվում է մեկհարկանի տան տանիք:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:35-ին, մարվել՝ 09:31-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 120 քմ։

  • Կիսվել: