ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Միգրացիոն ծառայությունն այսուհետև կգործի նաև Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում

Միգրացիոն ծառայությունն այսուհետև կգործի նաև Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում

Այսուհետև Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում կմատուցվի նաև Միգրացիոն ծառայության՝ օտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման ծառայությունը, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուն workpermit.am հարթակով էլեկտրոնային հայտ է ներկայացնում։ Այն էլեկտրոնային տարբերակով շրջանառվում է իրավասու մարմինների միջև։ Դրական որոշման պարագայում օտարերկրացին ստանում է ծանուցում, որպեսզի ներկայանա Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ և վերցնի քարտը՝ աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը։

ԵԱՏՄ անդամ պետությունների` Հայաստանում աշխատող քաղաքացիներն անձամբ են գրանցվում workpermit.am կայքում, ավելի կարճ ժամկետում ստանում ծանուցում՝ ներկայանալու Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ և վերցնելու բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը՝ քարտի տեսքով։

 

Քաղաքացիական ծառայության կենտրոնում կարող է իրականացվել նաև օտարերկրացի գործատուների օգտահաշվի ստեղծում Միգրացիոն ծառայության աշխատանքային միգրացիայի և մոնիթորինգի բաժնի մասնագետի կողմից»։

  • Կիսվել: