հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մետրոպոլիտենի ուղևորները տարհանվել են. ռումբի մասին ահազանգ է ստացվել

Մետրոպոլիտենի ուղևորները տարհանվել են. ռումբի մասին ահազանգ է ստացվել

Հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
 

«Երևանի մետրոպոլիտեն» -ի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանն էլ nfoPort.am-ին տեղեկացրեց, որ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, իսկ ուղևորները տարհանվել են:

Նա նշեց, որ ռումբի տեղակայման մասին ահազանգ է ստացվել, այդ իսկ պատճառով ուղևորներն ու աշխատակազմը տարհանվել են:

«Նշվել է կայարաններից մեկում ռումբ է տեղադրված, ապահովության համար բոլոր կայարանների դռները փակվել են, ուղևորները դուրս են բերվել»,-ասաց «Երևանի մետրոպոլիտեն» ի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանն՝ ավելացնելով, որ համապատասխան մասնագետները տեղում աշխատում են:

 

  • Կիսվել: