կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Մերսեդեսը» շրջվել ու ընկել առվի մեջ Երևան-Մեղրի ճանապարհին

«Մերսեդեսը» շրջվել ու ընկել առվի մեջ Երևան-Մեղրի ճանապարհին

Օգոստոսի 1-ին՝ ժամը 03։01-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Քարի տակ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 118-րդ կմ-ին «Mercedes-Benz C 180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ճամփեզրի ջրահեռացման առվի մեջ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Տ․ Ո․-ն (ծնված 1984 թ.) հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարների գործողությունների շնորհիվ  հոսանքազրկվել է ավտոմեքենան, փակվել գազի բալոնի փականը և սահմանազատվել տարածքը:

 

  • Կիսվել: