կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Մեկնարկում է «Հավք 2022» ԱԹՍ մրցույթի հայտերի ընդունման փուլը

Մեկնարկում է «Հավք 2022» ԱԹՍ մրցույթի հայտերի ընդունման փուլը

2022 թ․ սեպտեմբերի 10-ին և 11-ին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կանցկացվի երկրորդ ամենամյա «Հաւք» ԱԹՍ մրցույթը։ Մրցույթի կազմակերպիչներն են Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։

Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։ Հաշվի առնելով այս խմբերը` առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ։

Խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր. տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը կարող է էապես  բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը։

«Բոլոր հետաքրքրված ընկերություններին հրավիրում ենք միանալ միջոցառման համատեղ անցկացմանը Լեռնապատում՝ աջակցելով Հայաստանի ապակենտրոն տեխնոլոգիական զարգացմանը», - նշում է Կարեն Վարդանյան հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը։

Մրցույթի մասնակցության հայտերը հասանելի են հետևյալ հղումով՝ https://forms.gle/tvQbmeFgDeh1gqaR9 և ընդունվում են ապրիլի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում։

 

հասարակական

 

հասարակական

 

հասարակական

  • Կիսվել: