շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Մեկնարկել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերն իրար կապող ավտոճանապարհի հիմնանորոգումը

Մեկնարկել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերն իրար կապող ավտոճանապարհի հիմնանորոգումը

Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ45+300 - կմ60+200 հատվածի հիմնանորոգումը մեկնարկել է։ Շիրակի մարզով անցնող մոտ 15կմ երկարությամբ ճանապարհին այս պահին կատարվում է հին պատվածքի քանդում, հողային աշխատանքներ։

Կհիմնանորոգվի երթևեկելի մասը՝ տեղադրելով ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն ճանապարհին առկա ուղեանցներն ու կամուրջները և այլն։ Հիմնանորոգվող ճանապարհը միմյանց է կապում Շիրակի մարզի մի շարք բնակավայրեր։

Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը նշում է, որ բարեկարգ ճանապարհային ենթակառուցվածքն ապահովում է համայնքների միջև արդյունավետ ճանապարհային շարժ, որը բերում է ժամանակի խնայման, առևտրային շրջանառության արդյունավետության բարձրացման, նպաստում է համայնքների բնակիչների բարեկեցությանը և այլն։ Այնպես որ՝ տարածաշրջանում ապրողները մեծ հույսեր են կապում ճանապարհի հիմնանորոգման հետ։ Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

  • Կիսվել: