շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեկնարկել է Ապագա բնակավայրի մարզադպրոցի վերանորոգումը

Մեկնարկել է Ապագա բնակավայրի մարզադպրոցի վերանորոգումը

Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել է Արաքս համայնքի Ապագա բնակավայրի մարզադպրոցի վերանորոգումը՝ 550 քմ մակերեսով։ Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ ծրագրի պայմանագրային արժեքը 19.96 մլն դրամ է, որի 35%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, 65%-ը՝ համայնքի:

Ընթացող աշխատանքների արդյունքում Ապագան կունենա գործող նորմերին և ստանդարտներին համապատասխանող մարզադպրոց, որը հասանելի կլինի նաև շրջակա բնակավայրերի բնակիչներին: Կապահովվի նաև ավելի քան 100 սանի հաճախելիությունը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզաձևի:

Շինաշխատանքներն իրականացնում է «Սյունիք» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «ՄԱՀԳ» ՍՊԸ-ն:

Սույն թվականին Ապագայում հաստատվել է նաև այգու կառուցապատման ծրագիրը՝ 55% պետության, 45% համայնքի համաֆինանսավորմամբ:

  • Կիսվել: