ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 70 դեպք, հայտնաբերվել է 1 անհետ կորած

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 70 դեպք, հայտնաբերվել է 1 անհետ կորած

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

«Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման եւ ընտանեկան բռնության՝ 10-ական, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, արգելված, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4, խուլիգանության եւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 2-ական, անձի առեւանգման, ավազակային հարձակման, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, պաշտոնատար անձի կողմից իշխանական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, վստահված գույքը հափշտակելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, հոգեկան ներգործության ու ագրեսիա ուղղակի իրականացնելու եւ հրապարակային կոչերի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության եւ բնակարանային գողության 2-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,– ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: