շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մայիսի 9-ին Աղստև գետն ընկած  մեքենայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

Մայիսի 9-ին Աղստև գետն ընկած մեքենայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

Մայիսի 11-ին, ժամը 06:10-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ընդհանուր թվով որոնողական աշխատանքներին ներգրավված են 30 փրկարար ծառայող։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում ավտոմեքենա է ընկել Աղստև գետը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա:

Օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ  մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Գետի վարարման պատճառով փրկարարներին չի հաջողվել ավտոմեքենան դուրս բերել գետից․ աշխատանքները դադարեցվել են:

Մայիսի 10-ին, ժամը 06:10-ին աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Աշխատանքները դադարեցվել են արադյունք. ավտոմեքենան չի հայտնաբերվել (ենթադրվում է, որ գետը քշել-տարել է):

  • Կիսվել: