Մասիսի քաղաքապետարանում պայթյուն է եղել․ մանրամասներ` դեպքից
Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ մի տղամարդ նռնակով մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել:
«Շենք մտնելուց հետո պայթյուն է եղել, սենյակում, բարեբախտաբար, աշխատակիցներ չեն եղել, քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցը նույնպես չի տուժել»,-հայտնել է Մասիսի փոխքաղաքապետը։
Նշվում է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը հատուկ գործողություն են իրականացնում Մասիսի քաղաքապետարանի տարածքում։
Այս պահին դեռ անձը շարունակում է մնալ Մասիսի քաղաքապետարանի ներսում, տեղում աշխատում են իրավապահները։
Ըստն նախնական տեղեկության՝ տղամարդը Մասիսի քաղաքապետարանի ավագանու նախկին անդամ է։
Քաղաքացու հետ բանակցություններ են վարում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը: