երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Մասիսի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքները դադարեցվել են

Մասիսի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքները դադարեցվել են

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներն ինը օր շարունակ հրդեհաշիջման աշխատանքներ և հերթապահություն են իրականացրել Մասիս քաղաքի աղբավայրում:

Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Հետագա կանխարգելիչ աշխատանքներն իրականացվելու են Մասիս քաղաքի աղբավայրի աշխատակիցների կողմից։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել և մարման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մոտ 2 հա տարածքում այրվել է աղբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Տեղում հրդեհաշիջում են իրականացրել նաև աղբավայրի 2 թրթուրավոր տրակտոր և 1 ջրատար։

 

  • Կիսվել: