չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Մարզպետն ու փոխմարզպետը Կոտայքի թեմի առաջնորդի հետ մքտեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Մարզպետն ու փոխմարզպետը Կոտայքի թեմի առաջնորդի հետ մքտեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը և փոխմարզպետ Վասակ Վարդանյանը հյուրընկալվել են Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Կոտայքի մարզպետը:

«Սրբազանի հետ մտքեր ենք փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ երկուստեք շեշտելով երկրի համար բարդ ժամանակներում հանրության միասնականությունն ու ամենօրյա քրտնաջան աշխատանքի կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք նաև մարզում եկեղեցիների պահպանմանն առնչվող հարցեր»,- գրել է Մեսրոպյանը:

 

  • Կիսվել: