երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մտածում եմ՝ սահմանազատման գործընթացը կշարունակվի, ադրբեջանական զորքերը հետ կգնան. Գեղարքունիքի մարզպետ

Մտածում եմ՝ սահմանազատման գործընթացը կշարունակվի, ադրբեջանական զորքերը հետ կգնան. Գեղարքունիքի մարզպետ

Մեր սահմանային հատվածում բավականին հանգիստ է, նման դեպքեր շատ քիչ են արձանագրվել, դրանք որեւէ ազդեցություն չեն թողել մեր բնակչության վրա, հանգիստ մարդիկ իրենց կյանքով ապրում են։ Այս մասին, պատասխանելով հարցին, թե արդյոք կրակոցներ հնչու՞մ են ադրբեջանական կողմից, Հ1–ի եթերում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես մտածում եմ՝ սահմանազատման գործընթացը կշարունակվի, մեր մարզով էլ կանցնի, մեր մոտ էլ սահմանների հստակեցում կլինի, դրա արդյունքում ադրբեջանական զորքերը հետ կգնան։ Մենք որոշ գյուղերին սահմանամերձի կարգավիճակ չենք տալիս, որովհետեւ չենք ուզում հարմարվենք այդ մտքին, ադրբեջանցիները հետ կգնան եւ այդ համայնքներն իրենց հանգիստ կյանքով կապրեն»:

  • Կիսվել: