չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Մարտի 1-ի քրեական գործը Ինտերպոլի կողմից հայտարարվում է քաղաքական ու հակաիրավական՝ հօդս ցնդեցնելով «ժողովրդավարության բաստիոնի» միֆը. Մելիքյան

Մարտի 1-ի քրեական գործը Ինտերպոլի կողմից հայտարարվում է քաղաքական ու հակաիրավական՝ հօդս ցնդեցնելով «ժողովրդավարության բաստիոնի» միֆը. Մելիքյան

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից այսօր հրապարակված փաստերը, մեղմ ասած, իրավաքաղաքական դատավճիռ են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: 

Նրա խոսքով, հաստատվում է, որ ՀՀ իշխանությունները փաստացի քաղաքական հետապնդում են իրականացնում նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։

«Այդ փաստը աներկբա ձևով հաստատվում է Ինտերպոլի կողմից, որը գլոբալ, այլ ոչ թե տարածաշրջանային, և նվազ քաղաքականացված միջազգային կառույց է։ Այդ փաստը աներկբա ձևով հաստատում է իբրև թե «ամբողջովին բացահայտված» Մարտի 1-ի գործով մեղադրվող անձի նկատմամբ։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ նիկոլիզմի գլխավոր խաղաքարտերից մեկը՝ Մարտի 1-ի քրեական գործը, միջազգային հեղինակավոր կառույցի կողմից հայտարարվում է քաղաքական ու հակաիրավական՝ վերջնականապես հօդս ցնդեցնելով «ժողովրդավարության բաստիոնի» միֆը։ Կարճ ասած, գործ ունենք ճղճիմ ու խղճուկ, ապաշնորհ ու անսկզբունքային բռնապետիկի հետ», - գրել է Մելիքյանը:

Նշենք, որ ըստ փաստաթղթի՝ Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։

Ըստ Թովմասյանի հրապարակած փաստաթղթի՝ Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը անհիմն քաղաքական գործ են սարքել ու այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարել։

  • Կիսվել: