ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մարտի 1-ն էլ, Հոկտեմբերի 27-ն էլ պետք է բացահայտվեն. Արշակյան

Մարտի 1-ն էլ, Հոկտեմբերի 27-ն էլ պետք է բացահայտվեն. Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը վստահ է, որ թե՛ Մարտի 1-ը, թե՛ Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվեն:

՛՛Մարտի 1-ն էլ, Հոկտեմբերի 27-ն էլ պետք է բացահայտվեն, որովհետև մեր ժողովրդի վստահությունը պետության նկատմամբ, իրավական համակարգի, քաղաքական համակարգի նկատմամբ սկսվում է հենց այդ հարցերից, որովհետև հենց այդտեղ է, որ ժողովրդավարությունը սպանվել է, այդտեղ է, որ փորձ է արվել սպանել պետականությունը՛՛,-Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման ժամանակ կազմակերպված քննարկման շրջանակում ասել է նա:

Արշակյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Մեզ բոլորիս հայտնի է Հոկտեմբերի 27-ից հետոյի կառավարման շրջանի ամբողջ համակարգը, այդ քրեաօլիգարխիկ համակարգը, որը ձևավորվել և մինչև 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունն իր կյանքն է վայելել՛՛:

Նշենք, որ ավելի վաղ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ Հոկտեմբերի 27-ի քրեական գործի քննությունը ակտիվ նախաքննության փուլում է, և որ այն իրականացվում է պատշաճ դատախազական հսկողության ներքո։

 

  • Կիսվել: