հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մալաթիայի ոստիկանները մոտոցիկլի գողության դեպք են բացահայտել

Մալաթիայի ոստիկանները մոտոցիկլի գողության դեպք են բացահայտել

Հուլիսի 30-ին ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ժամը 00.05-ից 07.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված իր մոտոցիկլը:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Օգոստոսի 1-ին 53-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք:

 

  • Կիսվել: