երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն մտահոգված է ՀՀ-ում դպրոց հաճախելու ցուցանիշների վատթարացմամբ

ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն մտահոգված է ՀՀ-ում դպրոց հաճախելու ցուցանիշների վատթարացմամբ

ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն մտահոգված է Հայաստանում դպրոցական կրթության ընդգրկվածության և դպրոց հաճախելու ցուցանիշների վատթարացմամբ: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Կոմիտեի փորձագետների հայտարարության մեջ, որը տարածել է մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը:

«Կոմիտեն լրջորեն մտահոգված է դպրոցական ընդգրկվածության և դպրոց հաճախելու ցուցանիշների վատթարացմամբ, հատկապես ավագ դպրոցում, ինչպես նաև ուսման արդյունքների անկմամբ, ինչպիսիք են ընթերցանության նվազագույն հմտությունների բացակայությունը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Կոմիտեն ՀՀ իշխանություններին կոչ է անում ապահովել, որ բոլոր երեխաները, անկախ սեռից, ստանան տարրական և միջնակարգ որակյալ կրթություն, որը կհանգեցնի արդյունավետ և ծանրակշիռ արդյունքների:

  • Կիսվել: