հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ջրվեժի գերեզմանատան մոտ մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ)

Ջրվեժի գերեզմանատան մոտ մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 2022թ. հուլիսի 16-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող գերեզմանատան մոտակայքում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի հանգամանքները պարզելու համար:

Նախնական տվյալներով՝ հիշյալ վայրում 38-ամյա տղամարդն իր կողմից վարած «Hyundai sonata» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Mersedes» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև՝ մեկ այլ ավտոմեքենայի, որից հետո վրաերթի է ենթարկել երեք քաղաքացիների: Արդյունքում վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը մահացել է, իսկ մյուս երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որոշում է կայացվել՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:

Նույն օրը 38-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: