ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 30-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 30-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Երեկ՝ հուլիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, ժամը 21:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 30-ամյա Դավիթ Հ.-ն՝ իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով, Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի:

Աղբյուրի փոխամցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: