չորեքշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2022
Մահացել է Դարակերտում վրաերթի ենթարկված 26-ամյա կինը, մինչ այդ մահացել էր նրա 8-ամսական որդին

Մահացել է Դարակերտում վրաերթի ենթարկված 26-ամյա կինը, մինչ այդ մահացել էր նրա 8-ամսական որդին

Քիչ առաջ մահացել է երեկ Արարատի մարզում վրաերթի հետևանքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված, Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Ռիմա Հ.-ն, տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, 36-ամյա Սերգեյ Ս-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Դարակերտ գյուղի դպրոցի մոտ վրաերթի էր ենթարկել 26-ամյա Ռիմա Հ․-ին և նրա 8-ամսական որդուն։ Վթարի հետևանքով երեխան մահացել էր։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը։

  • Կիսվել: