երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաքապետոյանը

Մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաքապետոյանը

Կյանքից հեռացել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետի Սաքապետոյանը։ Այս մասին հայտնում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Աբաջյանը։

«Խոր վշտով հայտնում եմ, որ կյանքից հեռացել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետի Սաքապետոյանը: Կես դարից ավելի նա իր կյանքը կապել էր մայր բուհի հետ, կրթել, իր խորը գիտելիքները փոխանցել բանասերների բազում սերունդների, ֆակուլտետում եղել արևմտահայերենի լավագույն ուսուցիչը, ստեղծել բազմաթիվ արժեքավոր մենագրություններ, բառարաններ, բուհական և դպրոցական դասագրքեր: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են մի շարք ատենախոսություններ:

Ռուբեն Սաքապետոյանը սիրված դասախոս էր, հավատարիմ ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հրաշալի հայր, լավ մարդ...

Սիրելի՜ ընկեր Սաքապետոյան, իմ դասախոս, գործընկեր և բարեկամ, Դուք հավերժ կմնաք մեր հուշերում... Թող Ձեր հոգին լույսերում հանգչի...

Հ. Գ. Պայմանավորված ներկա իրավիճակով՝ հոգեհանգիստ չի կայանա: Հրաժեշտը Շահումյանի գերեզմանատան մուտքի մոտ հուլիսի 23-ին՝ ժամը 12. 30-ին»,- գրել է նա։

  • Կիսվել: