ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լուսաձոր գյուղի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած

Լուսաձոր գյուղի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած

Հուլիսի 28-ին, ժամը 09:24-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել ԶԻԼ մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ տուժած։

  • Կիսվել: