երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Լուկաշին գյուղում այրվել է 700 հակ անասնակեր

Լուկաշին գյուղում այրվել է 700 հակ անասնակեր

Օգոստոսի 30-ին, ժամը 21։59-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Լուկաշին գյուղի 4-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ անասնագոմի տանիքին այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։28-ին, մարվել՝ օգոստոսի 31-ին, ժամը 01։51-ին։ Այրվել է մոտ 700 հակ անասնակեր։

  • Կիսվել: