կիրակի, հոկտեմբեր 2
2 / 10 / 2022
Լսողության վաղ հայտնաբերման համար նորածնային սքրինինգից մինչև վիրահատություն․ վերանայվում են գործող չափորոշիչները

Լսողության վաղ հայտնաբերման համար նորածնային սքրինինգից մինչև վիրահատություն․ վերանայվում են գործող չափորոշիչները

Լսողության վաղ հայտնաբերման համար նորածնային սքրինինգից մինչև վիրահատություն վերանայվում են գործող չափորոշիչները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությոնից։

Նորածինների լսողության սքրինինգային ծրագրով խնդրի վաղ հայտնաբերումը և անհրաժեշտ միջոցառումների կիրառումը նվազեցնում են լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա:

Վաղ հասակում, մինչև երեխայի խոսքի զարգացումը խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական ադապտացիան:

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ոլորտի մասնագետների հետ քննարկել է Լսողության նորածնային սքրինինգի և լսողության ախտաբանություն ունեցող երեխաների արդյունավետ մի վերականգնման կազմակերպման և իրականացման չափորոշչի նախագիծը, որը համահունչ է զարգացած երկրներում գործող ծրագրերին:

  • Կիսվել: