ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Լոռու մարզում Mercedes C230 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. կա վիրավոր

Լոռու մարզում Mercedes C230 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20։05-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, Mercedes C230 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Օպերատիվորեն դեպքի վայր են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվով:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, «Mercedes C 230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության բժիշկների կողմից նախ տեղում ստացել է առաջին օգնություն, ապա տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: