երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վթար Խնձորեսկ գյուղի խաչմերուկում. կան տուժածներ

Վթար Խնձորեսկ գյուղի խաչմերուկում. կան տուժածներ

Ապրիլի 4-ին, ժամը 13:03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորեսկ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Խնձորեսկ գյուղի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz E221» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1996 թ․) և «VAZ-2107» (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1987 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ս. Մ.-ն և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և տեղափոխել Գորիս քաղաքի ԲԿ:

  • Կիսվել: