հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լոռու մարզում 20 տոննա ալյումինով բարձված Renault-ն կողաշրջվել է․ վարորդն ազգությամբ վրացի է

Լոռու մարզում 20 տոննա ալյումինով բարձված Renault-ն կողաշրջվել է․ վարորդն ազգությամբ վրացի է

Հուլիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Renault մակնիշի բեռնատարը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ 

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում, և պարզվում է վարորդի ինքնությունը։ Աղբյուրը նաև հայտնում է, որ վարորդը ազգությամբ վրացի է, ավտոմեքենան էլ բարձված է եղել մոտ 20 տոննա ալյումինով։  

  • Կիսվել: