ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լոռիում բախվել են Chrysler-ն ու Volkswagen Golf-ը․ կա 1 զոհ, մահացածը ՌԴ-ից ժամանել էր հարսանիքի

Լոռիում բախվել են Chrysler-ն ու Volkswagen Golf-ը․ կա 1 զոհ, մահացածը ՌԴ-ից ժամանել էր հարսանիքի

Օգոստոսի 25-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմանում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Սպիտակի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Chrysler և Volksagen Golf մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր« ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։ Փրկարարները Volkswagen-ի միջից դուրս են բերել տղամարդու դի։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրը նաև հայտնում է, որ եթե Վանաձորի ու Սպիտակի բժշկական կենտրոնների բժիշկները գործել էին օպերատիվ, ապա Վանաձորի բժշկական կենտրոնի դիատարը դեպքի վայր էր ժամանել առանց սավանի, և վարորդը փորձում էր դին բաց տեղափոխել դիատար։ Եթե Երևանում ու որոշ մարզերում դիատար ավտոմեքենաներն ապահովված են անհրաժեշտ պարագաներով, ապա այս դեպքում Վանաձորի ԲԿ-ն պետք  է հետևություններ անի և դիատարներին տրամադրի սավան։ Իսկ դրա համար առողջապահության նախարարությունը գումար է հատկացնում։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Մահացածը ՌԴ քաղաքացի էր, 2 օր առաջ մասնակցելիս է եղել քրոջ հարսանեկան արարողությանը և Լոռու մարզից մեկնում էր Տավուշի մարզ՝ ծնողների մոտ։  

  • Կիսվել: