ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին

Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին

Փետրվարի 8-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։

Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին ինչպես նաև տնտեսական, սոցիալական և հումանիտար բնույթի մի շարք հարցերի։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը և ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը՝ տեղեկացրել է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

  • Կիսվել: