շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լենինգրադյան փողոցում՝ տաքսի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի

Լենինգրադյան փողոցում՝ տաքսի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում՝ գազալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանները BYD մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդի նստատեղին հայտնաբերել են Երևանի բնակիչ, 54-ամյա Կամո Մուրադյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ նախնական տեղեկությունների, վարորդը լիցքավորում է կատարել նշված գազալցակայանում, այնուհետև այնտեղից դուրս գալով, մեքենան կայանվել է և գազալցակայանի աշխատակիցները՝ տեսնելով, որ տևական ժամանակ մեքենան կանգնած է, մոտեցել են ու վարորդին հայտնաբերել են մահացած:

  • Կիսվել: