ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լավագույն ավանդույթները շարունակում են. «BEST LIFE-ում» սրտի կորոնոգրաֆիան` 50%, համակարգչային տոմոգրաֆիան` 30% զեղչով

Լավագույն ավանդույթները շարունակում են. «BEST LIFE-ում» սրտի կորոնոգրաֆիան` 50%, համակարգչային տոմոգրաֆիան` 30% զեղչով

«BEST LIFE» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը, որը սիրտ-անոթային հիվանդությունների ոլորտում մասնագիտացված լայնասպեկտոր կլինիկա է, հավատարիմ մնալով իր ստանձնած առաքելությանը` բարձրորակ բժշկական ծառայությունները պացիենտներին հնարավորինս հասանելի դարձնելու հարցում, շարունակում է իրականացնել տարբեր ակցիաներ:   

Տևական ժամանակ է ԲԿ-ում կորոնոգրաֆիան իրականացվում է 50% զեղչով: Ակցիան դեռ շարունակվում է: Բացի այդ օգոստոսի 1-31 ընկած ժամանակահատվածում կենտրոնում գործում է 30% զեղչ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) հետազոտության համար: Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում նշեց ԲԿ-ի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանը, «BEST LIFE-ում» սրտի ստենտավորումը նույնպես կատարվում է անհամեմատ մատչելի գնով` 700 հազար դրամով, մինչդեռ քաղաքի այլ կենտրոններում ստենտավորման միջին գինը 900 հարյուր հազար դրամից – 1 մլն դրամ է, այսինքն «BEST LIFE-ի» պացիենտները հնարավորություն ունեն այդ միջամտությունը 200-300 հազար դրամով ավելի մատչելի իրականացնել, ինչը առանց այդ էլ ֆինանսական լուրջ ծախսերի առջև կանգնած հիվանդների համար մեծ աջակցություն է:

Նշենք, որ «BEST LIFE-ը» ՀՀ-ի սրտանոթային հիվանդությունների ոլորտում մասնագիտացված միակ կլինիկան է, որտեղ  իրականացվում է սրտանոթային հիվանդությունների սպասարկման ողջ շղթան` սկսած հիվանդին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց, վերջացրած նրան հիվանդանոց տեղափոխելուց ու ստացիոնար բուժօգնություն ցուցաբերելուց: Այդ ծառայությունը մատուցելու համար ԲԿ-ն ստեղծել է իր առանձին «Շտապ օգնության» ծառայությունը: ԲԿ-ի «Շտապ օգնության» ծառայությունում  ներգրավված են պատրաստված բժիշկներ, որոնք աշխատում են 24/7 ռեժիմով: Հիվանդների տեղափոխման համար նախատեսված մեքենաները հագեցած են անհրաժեշտ դեղորայքով ու շարժական էխոսրտագրության և էլեկտրասրտագրության սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս տեղում բժշկական օգնություն ցուցաբերել հիվանդին, այնուհետև որոշել` տեղափոխե՞լ նրան կենտրոն, թե՞ ոչ:

ԲԿ-ն հանդես է եկել ևս մեկ նորամուծությամբ` ներդնելով սրտանոթային հիվանդների ներտնային սպասարկման ծառայությունը: Դա այն դեպքերում է իրականացվում, երբ հիվանդն ի վիճակի չէ հասնել բուժհաստատություն առողջական վիճակով պայմանավորված և ԲԿ-ի մասնագետները նրա բուժսպասարկումը իրականացնում են տանը` անհրաժեշտության դեպքում համապատասխան սարքավորումներով:

Ինչպես արդեն նշեցինք «BEST LIFE-ը» սրտանոթային հիվանդությունների ոլորտում իրականացնում է հիվանդությունների սպասարկման ողջ շղթան: Հենց այս համատեքստում է, որ կլինիկայում բացվել է հեմոդիալիզի բաժանմունքը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Կարեն Համբարձումյանը, սրտանոթային հիվանդություններով տառապող շատ պացիենտներ ունեն նաև երիկամային խնդիրներ, իսկ Հայաստանում գործող մասնագիտացված կլինիկաներում չկան հեմոդիալիզի բաժանմունքներ։ Եվ քանի որ «Best Life-ը» ի սկզբանե միտված էր մատուցել սրտանոթային հիվանդությունների սպասարկման ծառայությունների ողջ շղթան, որոշվել է բացել նաև այս բաժանմունքը, որտեղ ի դեպ, կարող են բուժում ստանալ ոչ միայն սրտանոթային պաթոլոհիաներով հիվանդներ, այլև ընդհանրապես երիկամային խնդիրներ ունեցող պացիենտներ:

Համբարձումյանը նաև նշեց, որ կլինիկայում բացվել են մի շարք այլ ծառայություններ ևս` դրանց թվում է ժամանակակից սարքավորումներով հագեցած պոլիկլինիկան, որը պացիենտներին սպասարկում է պետպատվերի շրջանակներում: Պոլիկլինիկայում աշխատում են կենտրոնի սրտաբանները եւ նեղ մասնագետները։

ԲԿ-ն ունի նաև հագեցած դիագնոստիկ բաժանմունք:

Ինչպես նշեց Համբարձումյանը, Կենտրոնը միակն է ՀՀ-ում և տարածաշրջանում, որտեղ գործում է վերջույթների պահպանման բաժանմունք։ Նա նշեց, որ կենտրոնը հասել է շատ մեծ արդյունքների` դեպքեր են եղել, երբ հիվանդներին այլ կլինիկաներում առաջարկել են վերջույթների ամպունտացիա, սակայն «BEST LIFE-ի» բարձրակարգ մասնագետների շնորհիվ հնարավոր է դարձել փրկել պացիենտին անդամահատությունից։

Կլինիկայում գործում է նաև պլաստիկ վիրաբուժության բաժանմունք, որը ևս հաջողություններ է գրանցել: Այսպիսով, «BEST LIFE-ը», ի սկզբանե հիմնված լինելով, որպես մոնոպրոֆիլ հիվանդանոց, կամաց-կամաց վերածվում է բազմապրոֆիլ ծառայություններ մատուցող կենտրոնի:

Ապագայում Կենտրոնում պլանավորում են զարգացնել ինվազիվ նեվրոլոգիայի և օնկոինվազիայի ուղղությունները: Արդեն ներդրվել է փակ եղանակով աորտալ փականի պրոթեզավորման պրակտիկան։ Նախատեսվում է բացել նաեւ սկոպիաների ծառայություն։

 

  • Կիսվել: