ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կրծքով կերակրման իրազեկման շաբաթ Հայաստանում

Կրծքով կերակրման իրազեկման շաբաթ Հայաստանում

Օգոստոսի 1-7-ը հանրապետությունում անցկացվում է կրծքով կերակրման իրազեկման շաբաթ: Մայրական կաթը ապահով և անվտանգ է, քանի որ պարունակում է հակամարմիններ, որոնք բավականին հզոր միջոց են վարակային հիվանդությունների դեմ պայքարելու համար:

Առողջապահության նախարարության Երեխաների առողջության պահպանման բաժնի պետը խորհուրդ է տալիս մինչև վեց ամսականը փոքրիկին կերակրել բացառապես մայրական կաթով:

97% դեպքերում բոլոր կանայք կարող են կերակրել իրենց նորածիններին, միայն սակավաթիվ դեպքերում է, երբ առկա են բժշկական հակացուցումներ, որոնք կարող են լինել ինչպես մայրական, այնպես երեխաների կողմից ներկայացված, օրինակ բերեմ՝ գալակտոզեմիա, ֆենիլկետոնուրիան:

  • Կիսվել: