հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներ՝ Արթուր Ասատրյանն ու Լևոն Ասլանյանը հիվանդանոցում են

Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներ՝ Արթուր Ասատրյանն ու Լևոն Ասլանյանը հիվանդանոցում են

Այսօր՝ մայիսի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքնեերով  2 քաղաքացի է տեղափոխվել:

Ոստիկանները հայտնաբերել են Mercedes մակնիշի 01 LQ 001  համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի և արնանման   հետքեր:

Ոստիկանությունը ունի կասկածներ, որ Էրեբունի հիվանդանոց տեղափոխված վիրավորները կապ ունեն նշված ավտոմեքենայի հետ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վիրավորներն են՝ 36-ամյա Արթուր Ասատրյանն ու 28-ամյա Լևոն Ասլանյանը:

  • Կիսվել: