կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կրակոցներ` Հրազդան կիրճի ռեստորաններից մեկում

Կրակոցներ` Հրազդան կիրճի ռեստորաններից մեկում

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում գործող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել։

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրակված 1 պարկուճ և 1 փամփուշտ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Արթուր Հ․-ն իր ծննդյան օրը «8-րդ հրաշալիք» ռեստորանում նշելու ժամանակ իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։

Մինչ դեպքի վայրում քննություն էին կատարում քննիչները, Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները տաք հետքերով հայտնաբերում են Արթուր Հ․-ին և տեղափոխում ոստիկանության Մալաթիայի բաժին։

Նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ առանց փամփուշտների։

  • Կիսվել: