շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կրակել էին «Նորագավիթցի Ծուռին» և «Այնթափցի Լյովիկին»․ կասկածյալը հայտնի սուպերմարկետի տիրոջ որդին է

Կրակել էին «Նորագավիթցի Ծուռին» և «Այնթափցի Լյովիկին»․ կասկածյալը հայտնի սուպերմարկետի տիրոջ որդին է

ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ մայիսի 11-ին Արտաշատի խճուղու 2/4 հասցեի դիմաց 2 քաղաքացու հրազենային վնասվածքներ պատճառելու փաստով, գրում է shamshyan.com-ը։

Հարուցված քրգործի շրջանակում պարզվել է, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչը՝ 29-մյա Լևոն Ասլանյանը կրակոցների արդյունքում ստացել է «աջ բազկի հրազենային վնասվածք», իսկ Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Ասատրյանը ստացել է «որովայնի շրջանի հրազենային վնասվածք»։ Վերջիններս տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը։ 

Ըստ աղբյուրի՝ սպանության փորձը կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որոնվում է Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 34-ամյա Արման Խաչատրյանը։ Վերջինս Երևանում հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ տղան է։ 

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ մայիսի 11-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքնեերով  2 քաղաքացի էր տեղափոխվել: Վիրավորները հիվանդանոց էին տեղափոխվել Արտաշատի խճուղուց, որտեղ հայտնաբերվել էր Mercedes մակնիշի  01 LQ 001 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կային կրակոցի և արնանման  հետքեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: