կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Կոտրել են արաբկիրցի ազատամարտիկներին նվիրված խաչքարի վերին հատվածում գտնվող Հիսուսի գլուխն ու ձեռքը

Կոտրել են արաբկիրցի ազատամարտիկներին նվիրված խաչքարի վերին հատվածում գտնվող Հիսուսի գլուխն ու ձեռքը

Երևանում հերթական անգամ անհայտ անձը կամ անձինք վանդալիզմ են արել: Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Կանազի հոսպիտալի և Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի մոտ տեղադրված Արաբկիրի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վերին հատվածում կոտրել են Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավերժության նշանի որոշ հատվածը նույնպես վնասել են: Խաչքարը տեղադրվել է 2007 թ և կրում է «Հավերժ փառք Արաբկիրի զոհված ազատամարտիկներին» անվանումը:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ նշված վայրից ոստիկանության Արաբկիրի բաժինը 1-1,5 կմ հեռավորության վրա է գտնվում:

  • Կիսվել: