ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կոտայքում բախվել են Ծառուկյանին պատկանող ընկերության մարդատար Գազելն ու «բենզատարը»․ կան վիրավորներ

Կոտայքում բախվել են Ծառուկյանին պատկանող ընկերության մարդատար Գազելն ու «բենզատարը»․ կան վիրավորներ

Այսօր, մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Արզնիի խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 63-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած, թիվ 258 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի միկրոավտոբուսն ու 29-ամյա Ներսես Վ.-ի վարած ЗИЛ մակնիշի «բենզավոզը»։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗель-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ՝ 58-ամյա Մարիետա Պ․-ն և 25-ամյա Աննա Մ․-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ГАЗель-ը հաշվառված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։ 

  • Կիսվել: