կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կոտայքում բախվել են Mitsubishi Chariot-ն ու Ոստիկանության ծառայողի Nissan Versa-ն. կա վիրավոր. shamshyan.com

Կոտայքում բախվել են Mitsubishi Chariot-ն ու Ոստիկանության ծառայողի Nissan Versa-ն. կա վիրավոր. shamshyan.com

Հուլիսի 3-ին  ավտովթար  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ալափարս-Սոլակ խաչմերուկում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արամ Աջոյանի վարած  Mitsubishi Chariot մակնիշի և Արզական գյուղի բնակիչ, 37-ամյա Դավիթ Եղիազարյանի վարած  Nissan Versa մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Չարենցավան քաղաքի բնակիչ, 36-ամյա Անի Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Դ. Եղիազարյանն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժանմունքում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: