շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կորոնավիրուսով քանի վարակված կա Շիրակի մարզում

Կորոնավիրուսով քանի վարակված կա Շիրակի մարզում

Շիրակի մարզում մինչ օրս կորոնավիրուսով վարակված 73 պացիենտ է եղել, 8 պացիենտներ այս պահին բուժումը Երևանում են շարունակում, 10 մարդ լավացել է և դուրս է գրվել։ Այս պահին Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում 52 պացիենտ բուժում է ստանում։ Արձանագրվել է նաև մահվան 3 դեպք։այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեցին Շիրակի մարզպետարանից։

Շիրակի մարզպետարանից տեղեկացրին նաև, որ Մարալիկ համայնքում պարետի ցուցումներն ամբողջությամբ պահպանվում են և հսկվում են ելքերն ու մուտքերը։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին մահացել էր կորոնավիրուսով վարակված 68-ամյա մարալիկցի տղամարդը։ Ապրիլի 16-ին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի կենտրոնում՝ Մարալիկում, կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել։ Վարակակիրները Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողներն էին։

Մարալիկի առողջության կենտրոնը երկու շաբաթով դադարեցրել է իր առողջապահական ծառայությունների իրականացումը։

Ապրիլի 19-ին Մարալիկում մահվան դեպք արձանագրվեց (90-ամյա տղամարդը), և երրորդ մահվան դեպքն արձանագրվեց ապրիլի 20-ին (62 -ամյա ձորակապցի տղամարդը):

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: