հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Պատերազմ պետք չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան․ Լուկաշենկո

Պատերազմ պետք չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան․ Լուկաշենկո

Արևմուտքի ուղղությամբ պատերազմը պետք չէ ո՛չ Բելառուսին, ո՛չ էլ Ռուսաստանին, սակայն դրան պետք է պատրաստ լինել։ Այս մասին ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «Пул Первого» տելեգրամյան ալիքը։

«Մենք պատրաստվում ենք պատերազմի, բայց ամեն կերպ փորձում ենք խուսափել դրանից․ այն պետք չէ ո՛չ մեզ, ո՛չ ձեզ։ Բայց որպեսզի դա տեղի չունենա, պետք է միշտ պատրաստ լինել։ Ուստի արևմտյան ուղղությամբ մեր միացյալ զորախումբը միշտ անհրաժեշտ է լինելու, և այն այսօր լիարժեք պատրաստ վիճակում է», — ասել է Լուկաշենկոն։

Մինչ այդ Բելառուսի առաջնորդը նշել էր, որ հանրապետությունը չի ցանկանում պատերազմել և մտադիր է անել ամեն ինչ, «որպեսզի խաղաղություն լինի»։ Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսն ընդհանուր տուն է տարբեր ազգությունների և դավանանքի տեր մարդկանց համար։ Նա ընդգծել էր, որ բելառուսները «հանգիստ կապրեն», եթե «ուրիշինը չխլեն ու գրպանները չլցնեն», այլ շարունակեն աշխատել և հզորացնել սեփական երկիրը։

Սեպտեմբերին Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոն հերքել էր այն լուրերը, թե իշխանություններն իբր պատրաստվում են հարձակվել հարևան պետությունների վրա՝ նման տեղեկությունները որակելով բացարձակապես անհիմն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: