հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
«Հայաստան» դաշինքից ոչ ոք կողմ չի քվեարկելու Փաշինյանի առաջարկած Սահմանադրությանը

«Հայաստան» դաշինքից ոչ ոք կողմ չի քվեարկելու Փաշինյանի առաջարկած Սահմանադրությանը

«Զաձեռժկան ինչու՞մն է»,-այսպես արձագանքեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանը համոզելու և Սահմանադրությունը փոխելու հայտարարությանը։

«Բնականաբար, չեմ կարծում, որ որևէ մեկին կարող է համոզել, բայց այսօրվա արտահայտությամբ Նիկոլ Փաշինյանն ընդունեց փաստը,որ խորհրդարանական ընտրություններում ընդհանուր առմամբ ինքը ձախողվել է և չունի սահմանադրական մեծամասնություն։ Բացառվում է, որ մեր խմբակցությունից որևէ մեկը կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

«Իրեն հարգող ցանկացած քաղաքական ուժ, որն ամենօրայա աշխատանք է իրականացնում, ամեն օր էլ պետք է պատրաստ լինի արտահերթ ընտրությունների և ցանկացած  զարգացման։ Կարծում եմ անցնող ամիսների իրնց տված խոստումների չկատարումը այդ խաղաղության կեղծ թեզի շրջանառումը և դրանից հետո Ադրբեջանի հռետորաբանությունը, գործողությունները փաստեցին, որ այս խոստումներով, որոնցով փորձեց մոլորեցնել Հայաստանի քաղաքացիներին և այն տնտեսական խնդիրները, որ այսօր ծառացած են մեր երկրի առաջ, այդ բոլորն ուժի մեջ են և շատ ավելի ահագնանում են։ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում արդեն հայտարարում էր, որ Մոսկվա է գնալու, դեռ էդ Մոսկվայի ճանապարհը չտեսանք»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մենք պետք է նոր Սահմանադրություն ունենանք և դրա մասին բազմիցս խոսել ենք։ Առաջիկայում մենք կհրապարակենք Սահմանադրության նախագիծը, կսկսենք հանրային քննարկումներ և կուղարկենք խորհրդարան։ Կփորձենք ընդդիմության մեր գործընկերներին համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, և սա Հայաստանի հարատևությունը որոշելու և լուծելու հարց է։ Կփորձենք համոզել, չստացվե՞ց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել, իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»։

  • Կիսվել: