հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը Վրաստանին կոչ է արել Սահմանադրական դատարանից հետ կանչել հինգ կուսակցությունն արգելելու հայցը

ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը Վրաստանին կոչ է արել Սահմանադրական դատարանից հետ կանչել հինգ կուսակցությունն արգելելու հայցը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Գուդրուն Կուգլերը Վրաստանի իշխանություններին կոչ է արել Սահմանադրական դատարանից հետ կանչել հինգ կուսակցությանն արգելելու մասին հայցը և դադարեցնել նրանց հետապնդումը: Ըստ նրա՝ այդ գործողությունները հակասում են ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի նորմերին, իսկ քաղաքական մրցակցությունը պետք է լուծվի բացառապես ազատ ընտրություններում:

Ավելի վաղ Վրաստանի Սահմանադրական դատարանը սկսել է ընդդիմադիր հինգ կուսակցություն հակասահմանադրական ճանաչելու, նրանց գրանցումն արգելելու և չեղյալ հայտարարելու վերաբերյալ գործի քննությունը։ Հայցը դատարան է ներկայացրել է իշխող «Վրացական երազանք»-ը։ Այն վերաբերում է «Միասնություն-ազգային շարժում», ️ «Փոփոխությունների կոալիցիա», «Ուժեղ Վրաստան ՝ Լելո», «Ֆեդերալիստներ» և «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցություններին։

Մեկնաբանելով ընթացող դատավարությունը՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ բոլորը պետք է հարգեն դատական իշխանության անկախությունը, և եթե որևէ մեկը որոշման տեքստում գտնի իրավական անճշտություններ կամ սխալ բովանդակություն, միայն այդ դեպքում կարելի է իրավաբանական դիտողություններ անել:

  • Կիսվել: