Մակրոնն արգելել է առաջիկա օրերին ցույցեր կազմակերպել
Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը , բացի նրանցից, որոնք կազմակերպվում են արհմիությունների կողմից։ Այս մասին հայտարարել է Էմանուել Մակրոնը՝ առաջիկա ցույցերին նվիրված կառավարության անդամների հետ խորհրդակցության արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Եթե խոսքն արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա պրեֆեկտները կառաջարկեն այլընտրանքային երթուղիներ։ Եթե դրանք արհմիութենական ցույցեր չեն, ապա մենք կարգելենք ամենուր, որտեղ կարողանանք»,- ասել է նախագահը։
Ֆրանսիայի առաջնորդի կարծիքով՝ հիմա բողոքի ակցիաների ժամանակը չէ։
«Մեզ բոլորիս անդորրի վերադարձ է անհրաժեշտ», - նշել է նա։
Նա հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած անկարգությունների համար մեղադրել է ծայրահեղ ձախ խմբավորումներին։
«Նրանց նպատակը Հանրապետությունը ոչնչացնելն է», - ընդգծել է Մակրոնը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Փարիզում և ողջ Ֆրանսիայում տեղի էին ունենում զանգվածային ցույցեր՝ ընդդեմ վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության անկման։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը խոստացել է, որ իշխանությունները կշարունակեն ջարդերի և թալանի բոլոր մասնակիցների հետապնդումը։



