Կորոնավիրուսի կրած փոփոխությունների մասին վկայություններ չկան․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)Չինաստանում նոր տիպի թոքաբորբ առաջացրած կորոնավիրուսի կրած փոփոխությունների մասին վկայություններ չունի։ Այս մասին տեղեկանում ենք Ժնևում ԱՀԿ-ի հրապարակած տեղեկագրից։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Այդ տեղեկագրում նշվում է նաև, որ ներկայիս գնահատումների համաձայն՝ 2019-nCoV-ի ինկուբացիոն շրջանը տատանվում է երկուսից մինչեւ 10 օր։ Կորոնավիրուսի հետ կապված հիվանդության մյուս բռնկումների, այդ թվում՝ MERS-ի (շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշ) ժամանակ, «ախտանիշեր չդրսեւորած որոշ մարդիկ կարող էին վարակել մյուսներին։
Տեղեկացնենք, որ վիրուսով վարակվելու հետևանքով մահացել է 80 մարդ, վարակվածների թիվը մոտ է 3000 հազարին։ Հիվանդության դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Թայլանդում, Ճապոնիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։