ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Կորեան աջակցություն է տրամադրել Հայաստանին

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Կորեան աջակցություն է տրամադրել Հայաստանին

Հուլիսի 21-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանություն է այցելել ՌԴ-ում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Սոկ Պեն՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում ԿՀ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված հումանիտար օգնության փոխանցման նպատակով։

Դեսպան Վ․Տողանյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել կորեական կողմին համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցության ցուցաբերելու համար։

Իր հերթին դեսպան Լի Սոկ Պեն հայտնել է կորեական կողմի պատրաստակամությունը շարունակել աջակցության ցուցաբերումը ՀՀ առողջապահական համակարգի կարողությունների զարգացմանը:

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Կորեայի Հանրապետությունը որոշում է կայացրել աջակցություն տրամադրելու Հայաստանին՝ Մոսկվայում ԿՀ դեսպանության ֆինանսական միջոցներով:

ԿՀ դեսպանությունը ՀՀ դեսպանությանը փոխանցել է 1600 hատ բժշկական պաշտպանիչ հանդերձանք և 200 հատ պաշտպանիչ ակնոց՝ Հայաստան փոխադրելու նպատակով։

  • Կիսվել: