շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կոմիտասի պողոտայի ավտոտնակներից մեկում տեղի է ունեցել 20 կգ-անոց հեղուկ գազի բալոնի պայթյուն. փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ, կա տուժած

Կոմիտասի պողոտայի ավտոտնակներից մեկում տեղի է ունեցել 20 կգ-անոց հեղուկ գազի բալոնի պայթյուն. փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ, կա տուժած

Հուլիսի 3-ին, ժամը 22։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Ըստ նախնական տվյալների՝ ավտոտնակում տեղի է ունեցել 20 կգ-անոց հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ. կա տուժած (Հ. Գ., ծնված 1945 թ.), ով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

  • Կիսվել: