շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կողբ գյուղում այրվել է մոտ 300 հա խոտածածկույթ

Կողբ գյուղում այրվել է մոտ 300 հա խոտածածկույթ

Օգոստոսի 18-ին, ժամը 14։50-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։44-ին, մարվել՝ 17։55-ին։ Այրվել է մոտ 300 հա խոտածածկույթ։

  • Կիսվել: